ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Եվրամիությանը ինտեգրվելը շարունակում է մնալ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները հստակ սահմանված են Սահմանադրությամբ։ Մեր նպատակը Եվրամիությանն ինտեգրվելն է, դրա համար, իհարկե, կարվի ամեն ինչ»,- նշել է նա։
--00—ՍՊ