ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ոչինչ չկա։ Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել։ Ոչինչ չի եղել։ Նման հայտարարություն է արել Վրաստանի արդեն նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահի ընտրության արդյունքները։ Նա Թբիլիսիում կրկին բողոքի ցույցի է դուրս եկել։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին։
«Վրացական երազանքի» թեկնածու Կավելաշվիլին հավաքել է նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ 200 ձայները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ չի ճանաչում Վրաստանում ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը:
--00—ՍՊ