ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ ՊՍԺ-ից հեռանալուց հետո շարունակում է մնալ ակումբի երկրպագու։
«Ես դեռ փարիզցի եմ։ Բայց հիմա միայն որպես երկրպագու»,- Մբապեի խոսքն է մեջբերում RMC Sport-ը։
Ավելի վաղ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (LFP) կարգապահական կոմիտեն մերժել էր Մբապեի դիմումը, որը վերաբերում էր փարիզյան ակումբի 55 միլիոն եվրո պարտքին։
Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել 2018 թվականից մինչև այս տարվա ամառ։ Այդ ընթացքում նա մասնակցել է 308 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 256 գոլ և կատարելով 108 գոլային փոխանցում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ