Հ2 հեռուստաընկերության վարչական շենքում, Աջափնյակում ժամը 10։00-24։00-ը ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 10։00- 24։00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Հ2 հեռուստաընկերության վարչական շենքի, «Պրոֆալ» ՍՊԸ վարչական շենքի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը:

Նշվում է նաև, որ հոսանքազրկման պատճառով ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Նշավան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։