Տնտեսագիտականի նախկին ռեկտորի դեմ քրգործ է հարուցվել․ մեղադրանքը՝ խոշոր գումարի վատնում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Կորյուն

ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամ։ Գործը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը։ Այդ  մասին լրատվամիջոցներին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Ըստ քրգործի՝ Կորյուն Աթոյանը, 2011-2018 թվականներին ռեկտորի պաշտոնական դիրքն օգտագործելով, վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար:

179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով։ Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: