Նոր Հաճնի կամրջի մոտ Կոտայքի մարզպետի եղբայրը ծեծել է «Իրավունքի սահման»-ի տնօրենին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 16, 24News

կամուրջ

Մայիսի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Աբովյանի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Պետրոսյանի, և Կոտայքի մարզի Գեղամեջ գյուղի բնակիչ, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանի միջև: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ վիճաբանության ժամանակ Ռ. Պետրոսյանը մի քանի անգամ հարվածել է Գ. Հովհանիսյանին և պատճառել մարմնական վնասվածքներ, հիմնականում՝ սալջարդ:

Աղբյուրը նաև նշում է, որ Գ. Հովհաննիսյանն աշխատում է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռ. Պետրոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է:

Գ. Հովհաննիսյանին և Ռ. Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: