Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը կքննարկվի մայիսի 17-ին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

belta
«ԲԵԼՏԱ» գործակալությունը, հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին, գրում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ 

Մայիսի 17-ին տեղի կունենա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ապա ԱԳՆ ղեկավարները կերաշխավորեն պետությունների ղեկավարներին այս կամ այն պաշտոնյային։

Ըստ Վալերի Սեմերիկովի՝ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի՝ Անվտանգութան խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։

«Կարծում եմ, որ մայիսի 22-ին կընդունվի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում։ Մենք մեկ թեկնածություն ենք ներկայացնելու համաձայնեցման, և շատ նախագահներ հավանություն են տվել։ Մենք այդ հարցը կքննարկենք առարկայորեն և կոնկրետ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։