ՌԴ հետ գործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրիչի էական մասն է․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հատարարել է, որ Հայաստանի անվտանգության բաղադրիչի էական մասը ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունն է: 

Անդրանիկ Քոչարյանը նաև նշել է, որ ՌԴ հետ հարաբերություններում ոչ մի խնդիր չկա, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

«Մենք անընդհատ ավելացնելու ենք այդ ներուժը՝ ինչպես երկկողմ հարաբերություններրի մակարդակով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում», - ասել է Քոչարյանը, ապա տեղեկացրել, որ  Ռուսաստանի գործընկերների հետ հանդիպումներն ուղղված էին համագործակցության սինքրանացմանը` ներառյալ իրավական դաշտում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությունը։