Դավիթ Առուշանյանի մանդատը տրվեց Ջուլիետա Ազարյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

photo_2024-12-19_14-48-26

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ արձանագրությունը։

ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։

--00—ՅՄ