Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Թուրքիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից:

«Հանգեցի այն եզրակացության, որ, հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակը, նպատակահամար կլինի 2019 թվականի մայիսի 17-ից չեղյալ համարել Թուրքիայի նշումը որպես զարգացող երկիր–շահառու»,- նշված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ:

Թրամփն իր որոշման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսին և Թուրքիայի իշխանությանը ծանուցել է մարտի 4-ին:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունը հայտնել է, որ վերանայում է Թուրքիայի մասնակցությունը ներմուծման համար արտոնությունների ծրագրին, քանի որ անհանգստացած է Անկարայի կողմից դրանից օգտվելու չափանիշների պահպանումից: 

Տեսանյութեր

Live

Լրահոս