Հայաստանում բացվել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)՝ էկզեկվատուրայի հանձնման կապակցությամբ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման եւ զարգացման ճանապարհին։