Նոր Խարբերդի ամառանոցում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր ժամը 10:52-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: