Բջջային հեռախոսներ, լիցքավորման և wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներից արգելված իրեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Մայիսի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի վարդակի տակից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 2 հատ սայր, 21 հատ ինքնաշեն խաղաքարտ, սիգարետի տուփի միջից՝ 1 բջջային հեռախոս: Այդ մասին հայտնում է  Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել եւ առգրավվել են 7 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 3 սարք եւ 20 հատ գործարանային արտադրության խաղաքարտ:

6 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 4 սարք և 1 wi-fi սարք էլ հայտնաբերվել են այսօր՝ ժամը 10:00-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս