«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն այլևս ֆուտբոլ չի խաղա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

բակո

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն այլևս ֆուտբոլ չի խաղա:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս 37-ամյա լեգենդար դարպասապահը կհայտարար կարիերայի ավարտի մասին: Ընդ որում, նա չի հեռանա «Պորտուից», այլ կանցնի աշխատանքի ակումբի համակարգում:

«Պորտուի» նախագահ Պինտու դա Կոշտան հաստատել է, որ արդեն Կասիլյասին փոխարինող են փնտրում:

Հիշեցնենք, որ Կասիլյասը թիմի մարզման ժամանակ ինֆարկտ էր ստացել և մի քանի օր մնացել հիվանդանոցում: Այժմ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

Տեսանյութեր

Live

Լրահոս