Փաշինյանը հույս ունի՝ ռուսական կողմի հետ մինչև տարեվերջ կլուծի գազի սակագնի իջեցման հարցը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Nikol

«ТАСС» գործակալությունը գրում է, որ Հայաստանը «Գազպրոմ»-ի հետ մինչև տարեվերջ նախատեսում է գազի գնի իջեցման հետ կապված համաձայնեցման գալ։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Վստահ եմ, որ հնարավոր է (խմբ․՝ գազի գնի իջեցումը)։ - Խոսքը միայն առանձին վերցրած գազի գնի հարցը չէ, խնդիրը վերաբերում է նաև ԵԱՏՄ-ի արդյունավետությանը։ Մենք, ըստ էության, արդեն ունենք պայմանավորվածություններ, որ պետք է ստեղծել միասնական էներգետիկական շուկա, մեր առաջարկները համապատասխանում են այդ բանակցությունների տրամաբանությանը։ Գազի և էներգետի ռեսուրսի ոչ խտրական գները շատ կարևոր են ԵԱՏՄ-ի արդյունավետության համար։ Կուզենայի լուծել այդ հարցը մինչև տարեվերջ», - ասել է Փաշինյանը։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանի համար գազի սակագինը 1000 խորանարդ մետրի համար 150-ից բարձրացրել է 165 դոլար։