Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Զելենսկու երդմնակալության արարողությանը․ «РИА Новости»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Ուկրաինայի նոր նախագահի երդդմնակալության արարողությանը, թե՞՝ ոչ։ Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը։ 

«Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը», - ասել է Փաշինյանը ռուս լրագրողներին։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ԿԸՀ-ն ապրիլի 30-ին Զելենսկուն պաշտոնապես հաղթող է ճանաչել։ Երկրորդ փուլում նրա օգտին է քվեարկել ընտրողների 73,22 տոկոսը, իսկ Պետրո Պորոշենկոյի օգտին՝ 24,45 տոկոսը։

Զելենսկու երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին։