Վարդգես Գասպարին ճանաչվել է տուժող և հարցաքննվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Մայիսի 13-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ճանաչվել է տուժող։ Այս մասին  հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա նշեց, որ Գասպարին այսօր հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով առաջին նախնական նիստին միջադեպ էր տեղի ունեցել Վարդգես Գասպարիի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջեւ։ 62-ամյա Գասպարին ոստիկանությունում բացատրություն էր տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ եւ ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:  ԴԵպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խուլիգանության հատկանիշներով: