Մեսսին անտարբեր է մնացել «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է աջակցել քաղբանտարկյալների ազատության համար պայքարին:
Այս միջադեպը տեղի է ունեցել Մեսսիի՝ Սուրբ Գեորգիի խաչով պարգևատրման ժամանակ: Հանդիսավոր միջոցառման ժամանակ   դահլիճում հավաքված մարդիկ սկսել են վանկարկել` «Ազատություն քաղբանտարկյալներին»: Այնուհետ դահլիճում հավաքվածները սկսել են գոռալ և ծափահարել, սակայն Մեսսին որևէ կերպ չի արձագանքել:

Սուրբ Գեորգիի խաչը Կատալոնիայի բարձրագույն պարգևներից մեկն է: Այն սահմանվել է 1981 թվականին: Մեսսին «Բարսելոնայի» երկրորդ ֆուտբոլիստն է, ով արժանանում է այս մրցանակին: Մեսսիից առաջ այս մրցանակը ստացել էր Յոհան Կրուիֆը: