Սարգսյանը ստիպված էր ցրել մարտի 1-ի փաստահավաք խումբը․ նրանք տեղեկություն էին հայթայթել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Քոչարյանն ու նրա պաշտպանները կցանկանային, որ մարտի մեկը կոծկող փաստաթղթեր լինեին, այդ թվում՝ նիկոյանական հանձնաժողովի, որն ամեն ինչ արեց գործը կոծկելու համար։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Մարտի մեկի փաստահավաք խումբը ենթարկվել է լուրջ ճնշումների, բայց կարողացել է հայթայթել այնպիսի տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ստիպված եղավ ցրել այդ խումբը, արգելել դրա գոյությունը։ Այդ ամբողջը պետք է լինի դատարանում և ուսումնասիրվի»,- ասել է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ դատելով վերջին օրերին Քոչարյանի պաշտպանների գործողությունները՝ կարելի է ասել, որ նրան արջի ծառայություն մատուցվեց։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս