Իսկ եթե ես Ղարաբաղի դատարանում երաշխավորեի մեկի համար․ Փաշինյանը՝ Բակո Սահակյանի մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դիմում-խնդրանքի մասին տեղյակ է եղել, բայց գործընթացին միջամտելու նպատակ չի ունեցել (խմբ․՝ աղբյուրը Արցախի Հանրապետության հետ գործածում է «չճանաչված Հանրապետություն» արտահայտությունը)։ Այդ մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը։

«Նա ինձ հանրային դիմում-խնդրանք ներկայացնելուց առաջ տեղեկացրել է, ու ես իմ վերաբերմունքն արտահայտել եմ։ Բարոյական տեսանկյունից նորմալ եմ վերաբերում այդ հարցին, քաղաքական տեսանկյունից մի քանի հարցեր են ծագում։

Իսկ ինչպե՞ս Ղարաբաղի դատարանում կվերաբերվեին, եթե ես երաշխավորեի ինչ-որ մեկի համար», - ասել է Փաշինյանը և հավելել, որ, որպես գործադիրի ղեկավար, իրավունք չունի խառնվելու դատական պրոցեսին։ - «Թող դատարանը քննարկի այդ որոշումը», - ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հերքել է այն դիտարկումը, թե Ռոբերտ Քոչարայանի դատական գործի շուրջ ստեղծված իրավիճակը Արցախում կարող է անվստահություն առաջացնել  իր հանդեպ։ Փաշինյանը նշել է, որ Ղարաբաղում ևս ունի աջակցության այն նույն մակարդակը, գուցե նույնիսկ ավելին, ինչ Հայաստանում է։