Բախվել են Opel-ն ու Honda-ն, Honda-ն էլ բախվել է կայանված Opel-ներին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հասարակություն

Մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ –Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ ՊՆ ն զորամասի դիմաց, բախվել են Opel մակնիշի 36 CO 593 համարանիշի և Honda մակնիշի 35 CO 175 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Գյումրի, 2-ը՝ Արթիկի բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանները, զորամասի զինծառայողներն ու քաղաքացիները:

Բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և բախվել զորամասի դիմաց կայանված Opel մակնիշի 34 AA 950 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel Vectra մակնիշի 34 VF 932 համարանիշի ավտոմեքենային:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: