Ապօրինի ծառահատումներ՝ Իջևանում․ նախապատրաստվում են նյութեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Մայիսի 16-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների եւ ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների ընթացքում Գանձաքար գյուղի «Կանաչ գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա` բարձված մոտ 7 խ/մ 2.2 մ երկարության հաճարենի տեսակի գերաններով, իսկ մեքենայից մոտ 30 մ հեռավորությամբ` «Ուրթի» գետի ափին, 7 հատ 2.2 մ երկարությամբ գերաններ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված փայտանյութը պատկանում է 1990 թ. ծնված Հայկ Մ.-ին, որը հայտարարել է, որ փայտանյութը հատել է «Կանաչ գյոլ» կոչվող տարածքից:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն օրը, ժամը 10.00-ին, նշված միջոցառումների ընթացքում Գանձաքար գյուղի «Ծլլան աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 3 խ/մ փայտանյութով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փայտանյութը պատկանում է 1991 թ. ծնված Արտավազդ Ս.-ին, որը հայտարարել է, որ փայտանյութը հատել է ինքը «Ծլլան աղբյուր» կոչվող տարածքից:

Նախապատրաստվում են նյութեր: