ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ 5-րդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ 5-րդին՝ երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Բարձր գնահատելով Հայաստանի ու Նորվեգիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դրանք կզարգանան ու կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: