Ղարաբաղցի-հայաստանցի հակամարտություն չկա և չի կարող լինել. Մակունց

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

1

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով վերջին շրջանում շահարկվող հայաստանցի-ղարաբաղցի բաժանումներին, հայտարարել է, որ ղարաբաղցի-հայաստանցի հակամարտություն չկա:

«Միայն մի բան կարող եմ ասել, որ բավականին էմոցիոնալ փուլ է, սակայն, ղարաբաղցի-հայաստանցի, այսպես ասած, հակամարտություն չկա և չի կարող լինել: Մենք յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այս միասնականությունը, որ ունենք, դա է մեր անվտանգության երաշխիքը՝ որպես երկու պետություններ և ազգ»,- ասել է Փաշինյանը: