Սուպերմարկետից գողացել են համակարգչի 2 պրոցեսոր՝ պատճառելով մոտ 1.200.000 դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Մայիսի 16-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Իջեւանի բաժին հաղորդում է ստացվել, որ մայիսի 15-ին, ժամը 24.00-ից մինչեւ մայիսի 16-ի ժամը 08.20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ Իջեւանի Երեւանյան փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասի 2-րդ հարկի պատուհանը բացելով, ապօրինի մուտք է գործել սուպերմարկետ եւ գողացել համակարգչի 2 պրոցեսոր, նաեւ վնասել է դրամարկղը՝ պատճառելով մոտ 1.200.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 19.00-ին, կամավոր ոստիկանության Իջեւանի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Նիկոլայ Ց.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ մայիսի 16-ի գիշերը հիշյալ սուպերմարկետից գողությունը կատարել է ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: