TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

161695

Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. Վերջինս մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ բաժնից հայտնում են, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Վարդգես Գասպարին այսօր հարցաքննվել է և ճանաչվել է տուժող։