Հունաստանը Թուրքիայից պահանջել է Կիպրոսի տնտեսական գոտում վերջ տալ ապօրինի գործողությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Հունաստանը դատապարտել է Թուրքիայի անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և պահանջել է դադարեցնել դրանք։ Այդ մասին  հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Կատրունգալոսը  Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ Անկարան «Ֆաթիհ» հորատման նավն ուղարկել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել: Թուրքիան գտնում է, որ իրավունք ունի շահագործել տարածաշրջանի բնական հարստությունները։ 

«Ես ամենախիստ ձևով հայտնեցի, որ մենք դատապարտում ենք Թուրքիայի միակողմանի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և  պահանջում ենք դադարեցնել դրանք», - ասել է  նախարարը՝ հավելելով.

«Միևնույն ժամանակ մենք քննարկեցինք Էգեյան ծովում լարվածությունը թույլացնելու անհրաժեշտությունը»։

Տեսանյութեր

Live

Լրահոս