Վրացական եկեղեցիներում միաժամանակ տեղի է ունեցել 500 զույգի պսակադրություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Ավելի քան 500 զույգ, որոնք նախկինում ընտանիքներ էին կազմել, Վրաստանում համընդհանուր պսակադրության մասնակիցներ են դարձել: Այս մասին նշվում է Պատրիարքարանի կայքում:

Համընդհանուր պսակադրության երրորդ փուլը անցկացվել է Պատրիարք Իլիա II-ի օրհնությամբ:

Թբիլիսիի միայն մեկ եկեղեցում՝ Սուրբ Երրորդության տաճարում, ավելի քան 120 զույգ է  ամուսնացել:

«Մենք շնորհավորում ենք նրանց այս յուրահատուկ օրվա առթիվ եւ մաղթում նրանց ընտանիքներին սրբություն ու տոկունություն», - նշված է  պատրիարքարանի հաղորդագրությունում:

Առաջին համընդհանուր պսակադրությունը Վրաստանում անցկացվել է 2017-ին, դրան մասնակցել է մի քանի հարյուր զույգ:

Նախաձեռնության նպատակը Վրաստանում ընտանիքի ինստիտուտի ամրապնդումն է: