Երևանի Աբովյան փողոցում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

.

Երևանի Աբովյան փողոցում՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,– գրել է նա: