Ոչ սթափ վիճակում գտնվող 31-ամյա քաղաքացին կախվել է Հաղթանակ կամրջից ու փորձել ցած նետվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

դրոշ

Մայիսի 18-ին՝ ժամը 02:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է ճաղավանդակներից և փորձում է ցած նետվել:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հ. Ղ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը:

Վերջինս տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին: