ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Մայիսի 18-ին՝ ժամը 08։20-ի սահմանում, Նուբարաշեն 6-րդ փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 26-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած «Mercedes» մակնիշի և 58-ամյա Ասատուր Առաքելյանի վարած «Երազ» 762 B մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «Երազ»-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում։