Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը կաշխատի արտակարգ ռեժինով․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 18, 24News

մետրոպոլիտեն

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ ժամը 07:00-ին, և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան»,- ասված է հաղորդագրության մեջ: