Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի մոտ գյուրզա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Մայիսի 17-ին՝ ժամը 21:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 19/19 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: