ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը աշխատանքից չի ազատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը աշխատանքից չի ազատվել։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը՝ անդրադառնալով թերթերից մեկի այն հրապարակմանը, համաձայն որի Շուշանիկ Ներսիսյանը ազատվել է աշխատանքից։

«Մենք նման տեղեկատվություն չունենք, նման բան լինելու դեպքում, պաշտոնապես կհրապարակեինք ՊԵԿ պաշտոնակայքում»,-ասաց նա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս