Հայկ Սարգսյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

Քոչրայան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին։

«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին, դա ճնշում չէ՞։

Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին, դա ճնշում չէ՞։

Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ, դա ճնշում է»,- գրել է պատգամավորը ֆեյսբուքյան էջում։

Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ սա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի երկրորդ գրառումն է, և որ առաջինը, որը գրել էր իր անունից, ջնջել է։