Հրազդանցին բժշկական կեղծ փաստաթղթով ազատվել է զինծառայությունից. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

Ռազմական

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ձեռնարկված հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Գոռ Ա.-ն հանդիսանալով ֆիզիկապես եւ հոգեպես առողջ անձ, ձեռք է բերել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող եզրակացություն, հաստատապես իմանալով, որ այն հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, այն ներկայացրել է կենտրոնական բժշկական հանձնաժողովին եւ փաստաթղթեր կեղծելու ճանապարհով` 2018 թվականի հուլիսի 23-ին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ մասին հայտնում է ռազմական ոստիկանությունը։

Դեպքի առթիվ 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի    2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Սույն թվականի մայիսի 17-ին, Գոռ Ա.-ն ձերբակալվել է: