Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 650 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 18, 24News

sahman-600x4001

Մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը: