Լիճքում խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից 5 մարդ է թունավորվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Մայիսի 17-ին՝ ժամը 03։10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ: 

Պարզվել է, որ նրանք թունավորվել են մայիսի 16-ին՝ ժամը 21-ի սահմանում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: 

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: