Հովհաննես Ծառուկյանը բազկամարտի Եվրոպայի 29-րդ առաջնությունում՝ բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Հունաստանի Լուտրակի քաղաքում ընթացող բազկամարտի Եվրոպայի 29-րդ առաջնությունում Հայաստանը առաջին նվաճումն է արձանագրել։ Մեր երկրի համար առաջին մեդալը նվաճել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդին՝ Հովհաննես Ծառուկյանը, ով 14-15 տարիքային խմբի մասնակիցների` 70-ից բարձր քաշային կարգում, ձախ ձեռքի մրցապայքարում նվաճել է բրոնզե մեդալ։

Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 53 երկրի մոտ 400 ներկայացուցիչ։