Գողացել էին մեքենայի անվադողի ծածկոցը՝ պատճառելով 250.000 դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք Երեւանում գողացել էին մի մեքենայի պահեստային անվադողի ծածկոցը եւ պատճառել 250.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մանուկ Գ.-ն:

Նա մայիսի 16-ին կասկածանքով բերման է ենթարկվել եւ ներկայացվել քննչական բաժին:

Ըստ նրա ցուցմունքի՝ գողությունը կատարել է ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: