Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է 2 խաղով, տուգանվել ագրեսիվ վարքի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կարգապահական կոմիտեն պատժել է «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած «Նյու Յորք Սիթիի» հետ խաղում գրանցված միջադեպի պատճառով։

37-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է երկու խաղով եւ տուգանվել ագրեսիվ վարքի համար։

Հանդիպման 86-րդ րոպեին Իբրահիմովիչը բախվել էր «Նյու Յորք Սիթիի» դարպասապահ Շոն Ջոնսոնին։ Երկուսն էլ ստացել էին դեղին քարտ։

Այդ խաղում «Լոս Անջելես Գելաքսին» պարտվել էր 0։2 հաշվով։