Զելենսկին վստահ է, որ Ուկրաինան վերադարձնելու է Ղրիմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադմիր Զելենսկին վստահ է, որ Ուկրաինան վերադարձնելու է Ղրիմը:

Այս մասին նա հայտարարել է Ղրիմի թաթարների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արված ֆեսբուքյան գրառման մեջ:

«Ես հավատում եմ, որ մենք օկուպացիայից ազատելու ենք Ղրիմի թաթարների հայրենիքը: Եվ անկախ այն հանգամանքից, թե Ղրիմն ազատագրելու ճանապարհը որքան երկար կլինի, մենք այն կանցնենք կիրիմլիների հետ միասին: Մենք միասին կանենք դա: Մի մոռացեք, որ անգամ ամենամութ գիշերն ավարտվում է լուսաբացով», - գրել է Զելենսկին:

Ավելի վաղ Զելենսկու շտաբը հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման հանրաքվեի արդյունքները: Նորընտիր նախագահն ասել է, որ Ռուսաստանում իշխանության փոփոխումից հետո, Ղրիմի կվերամիավորվի Ուկրաինայի կազմում: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես է նախագահական ընտրություններում հաղթելուց հետո անմիջապես վերադարձնելու թերակղզին: