Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, նա ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ որոշումը։ Դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։ Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 14-ի նիստին նշել էր, որ եթե պաշտպաններն ուզում են երաշխավորությունը քննվի, ապա պետք է ներկայանան դատարան։

Արցախի նախագահները չէին մերժել։ Մայիսի 16-ին Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։