Ոստիկանությունը նոր ուժեր է բերում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

Ոստիկանությունը նոր ուժեր է բերում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքի նստավայրի մոտ:

Նախորդ օրերի համեմատությամբ՝ դատարանի շենքի մոտ ավելացել է թե՛ ի պաշտպանություն Քոչարյանի, թե՛ նրա ազատմանը դեմ ցուցարարների  թիվը:

Դատական նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանները, Քոչարյանի զարմուհին՝ Իրինա Քոչարյանը։ Քոչարյանի ընտանիքի անդամների կողքին են նաև ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը։

Նախորդ դատական նիստերին մասնակցել է միայն ՀՀ 2-րդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

1

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է։