Քոչարյանն այս պահին դուրս գալու փաստաթղթերն է լրացնում․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Մինչեւ 10 րոպեի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի եւ դուրս կգա: Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Ես ասացի, որ կա լավատեսական եւ հոռետեսական սցենարներ: Լավատեսականի դեպքում՝ ընդհանրապես գործի կարճում էինք ենթադրում, վատատեսականի դեպքում՝ իմ անձնական գնահատականն էր, որ կլինի անձնական երաշխավորություն:

Ստացանք իմ գնահատած վատատեսական սցենարը»,-ասաց նա:

Օրբելյանը նշեց, որ չի կարող ասել, թե արդյոք ճնշում կա դատարանի նկատմամբ, թե ոչ. «Կա ճնշում, թե չկա ճնշում, չեմ կարող հիմա գնահատական տալ: Մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ խոչընդոտելու: Մենք տեսնում ենք դա ամեն քայլի եւ ցանկանում ենք տեսնել պետության գործողությունները այդ ռիսկը վերացնելու ուղղությամբ: Այս պահին ունենք երաշխավորություն կիրառելու»,-ասաց նա:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս