Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումը։

«Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը ճիշտ էր, հետևաբար, պետք է բողոքարկենք այդ դատական ակտը», - լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս