ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 18, 24News
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում գտնվող համալսարաններից մեկի հանրակացարանում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է CBS4–ը:
Նշվում է, որ 7 մարդ վիրավորվել է: Իրավապահների խոսքով՝ հանրակացարանում կազմակերպված երեկույթի ժամանակ ընդհարում է եղել, ինչից հետո եղել է հրաձգություն:
Վիրավորներից 3-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բացի դրանից տուժել է նաև մի քանի ուսանող, որ մասնակցում էին երեկույթին:
Դեպքի առթիվ կատարվում է քննություն: