Մոսկվան մեղավոր է Ղրիմում թաթար ժողովրդի ցեղասպանության համար. Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մոսկվան մեղավոր է Ղրիմի թաթար ժողովրդի ցեղասպանության համար: Այդ մասին հաղորդում է УННն:

Նախագահն այս հայտարարությունն արել է Ղրիմի թաթարների արտաքսման հիշատակի օրը, որը նշվում է մայիսի 18-ին:

«Կյանքից հեռանում են վկաները, բայց Մոսկվայի կողմից կազմակերպված ցեղասպանության հիշողությունները մնում են Ղրիմի թաթարների պատմական հիշողության մեջ»,- գրել է Պորոշենկոն:

Նախագահը շեշտել է, որ այդ հիշողությունները հավերժ կմնան «ուկրաինացի ժողովրդի հիշողության մեջ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս