Չարենցավանի 3-րդ դպրոցում դասատուն հարվածել է 8-րդ դասարանցու գլխին և մեջքին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

դպրոց

Ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 17-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակիչ Սիլվարդ Խ-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմանում, Չարենցավանի 3-րդ դպրոցում իր թոռանը՝ 15-ամյա Ս. Խ-ին, Չարենցավանի 3-րդ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գևորգ Ենոքյանը բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել։

Ըստ աղբյուրի՝ Սիլվարդ Խ.-ն հայտնել է, որ դասատուն հարվածել է գլխին և մեջքին։ Երեխան սովորում է նշված դպրոցի 8-րդ դասարանում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։