Չինաստանում երկրաշարժի հետևանքով աղետի գոտում է հայտնվել 476 մարդ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

.

Չինաստանի հյուսիս-արևելյան Ցզիլին նահանգում մայիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 160 շենք, 476 մարդ հայտնվել է աղետի գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Աղետի գոտում հայտնված անձանցից 75-ը տարհանվել են: Հաղորվում է, որ 33 շենք լրջորեն վնասվել են: Ուղիղ տնտեսական վնասը գնահատվում է շուրջ 3,1 մլրդ յուան (շուրջ 450 մլն ԱՄՆ դոլար):

Տուժածների կամ մահացածների մասին տվյալներ չկան: